Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը։
Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատակն է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների վարչության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ ռազմական կարեւորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը։ Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին՝ ըստ զորամասերի եւ ստորաբաժանումների։

Խորագիր՝ Նորություններ


16/02/2011