Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ



4-5-րդ դարերում շատ հայ երիտասարդներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցը, ուսանել են Ասորիքի քաղաքներում։ Հայերի թիվը Սիրիայում մեծացել է հատկապես 9-11-րդ դարերում՝ բյուզանդական կայսրերի կողմից Հյուսիսային Սիրիա զգալի թվով հայեր գաղթեցնելու, Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, իսկ ավելի ուշ՝ Կիլիկյան Հայաստանի անկման հետևանքով։ Հայերը բնակություն են հաստատել Դամասկոսում, Փայասում, Հալեպում։
***
10-րդ դարում Սիրիայում հիմնվել է հայոց թեմ։ Շղուրի Կարմիր վանքը դարձել է մշակութային կենտրոն։

***
Հայ ոսկերիչների, ներկարարների, սադափագործների, մետաքսագործների արտադրանքը Սիրիայում մեծ պահանջարկ ուներ, հատկապես ոսկերչությունը համարվել է հայկական մասնագիտություն։ Ծաղկում էր նաև մշակույթը. կազմվել, նկարազարդվել են բազմաթիվ ավետարաններ, բժշկարաններ։
***

19-րդ դարի երկրորդ կեսից թուրքական լծի դեմ սկսված պայքարին ակտիվորեն մասնակցել են նաև սիրիահայերը։ Շատ հայեր եղել են Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի սպաներ և մասնակցել երկրի պաշտպանությանը, իսկ գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանը, որը համարվում է սիրիական բանակի հիմնադիրներից մեկը, 1948թ. մասնակցել է արաբա-իսրայելական պատերազմին։
***
Հայերի զանգվածային գաղթը դեպի Սիրիա վերստին տեղի է ունեցել Մեծ եղեռնից հետո։
***
1984թ. Սիրիայում կար 38 հայկական միջնակարգ և տարրական դպրոց։

Պատրաստեց
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Պատմության էջերից


15/08/2012