Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱԼԵՀԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԵՄԵՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ



Եմենի մայրաքաղաք Սանայում էլիտար Հանրապետական գվարդիայի ստորաբաժանումները երկրի նախկին նախագահ Սալեհի որդու գլխավորությամբ գրոհում են պաշտպանության նախարարության շենքը: Ապստամբներն օգտագործում են նռնականետներ և ծանր գնդացիրներ:

Եմենի բանակի շարքերում զինված ըմբոստությունները սկսվեցին օգոստոսի 9-ին, երբ տևական պայքարից հետո այս տարվա փետրվարին իշխանությունից հեռացված նախագահ Սալեհի կողմնակից հարյուրավոր զինծառայողներ երկրի հարավում լքեցին իրենց դիրքերը` բողոքելով Եմենի զինված ուժերի կառուցվածքը փոխելու վերաբերյալ գործող նախագահ Աբդա Ռաբբօ Մանսուր Խադիի որոշման դեմ, ինչը, նրանց կարծիքով, ուղղված է Աբյան նահանգում «Ալ Քայիդայի» դեմ Սալեհի որդու ենթակայությամբ կռվող զորքերի թվաքանակի կրճատմանը: Վերջինիս ենթարկվում էին Հանրապետական գվարդիայի յոթ ջոկատներ:

Խորագիր՝ Նորություններ


15/08/2012