ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎ ԱՄՆ ԱՓԵՐԻ ՄՈՏ
Ըստ ամերիկյան մամուլի հաղորդումների, Մեքսիկական ծոցում նկատվել է «Akula» նախագծի ռուսաստանյան ատոմային սուզանավ: Այն ամերիկյան ափերի մոտ է եղել հունիս-հուլիս ամիսներին և նկատվել միայն հեռանալիս: Մամուլը, հղում տալով ամերիկյան պետական կառույցների անանուն աղբյուրներին, հայտնում է, որ նման տևական ժամանակ ռուսաստանյան սուզանավը հայտնաբերելու անկարողությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Պենտագոնում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական