«Северодвинск»-Ը ԿՍՊԱՌԱԶԻՆՎԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀՐԹԻՌՆԵՐՈՎ
«Северодвинск» ատոմային սուզանավի սպառազինությունում կլինեն աշխարհում նմանակը չունեցող գերձայնային թևավոր «Калибр» հրթիռները, որոնք ունեն գործողության մինչև 2,500 կիլոմետր շառավիղ: Այս հրթիռը լիովին համապատասխանում է թռիչքի հեռահարության, կրակի ճշգրտության, խոցման ուժի և անորսալիության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած բոլոր պահանջներին, կարող է կրել թե՛ սովորական և թե՛ միջուկային մարտագլխիկ:
«Калибр»-ը համարվում է բարձր ճշգրտության զենք, որի շեղումը 1.000 կիլոմետր հեռավորությունում գտնվող թիրախի վրա արձակվելիս կազմում է ընդամենը մի քանի մետր: