ՄԱՐՏԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ
Սիրիայի մայրաքաղաքի Մազայի շրջանում, ուր գտնվում են երկրի վարչապետի նստավայրն ու Իրանի դեսպանատան նորակառույց շենքը, երեկ նռնականետների կիրառմամբ ծանր մարտեր էին ընթանում: Ականատեսների վկայությամբ, մարտերի վայրից թանձր սև ծուխ էր բարձրանում, իսկ թաղամասը շրջապատած զինվորականներն ու ոստիկանությունը ձեռնարկելով անվտանգության լրացուցիչ միջոցներ, ստուգում էին բոլոր կասկածելի թվացող անցորդներին:
Կողմերի կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Կառավարական զորքերը դեռ այս ամսվա սկզբին հայտարարել էին, որ Դամասկոսը մաքրել են ապստամբներից, սակայն ընդիմադիր ուժերն իրենց հերթին հայտարարել էին մայրաքաղաք վերադառնալու մասին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան