Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ՉԵՍ ՄԱՐԴԱՑԵԼ



ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1957թ. Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Մասնագիտությամբ իրավաբան է։ 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին եղել է միլիցիայի հավաքական գումարտակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալը, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը։

ԴՈՒ ՉԵՍ ՄԱՐԴԱՑԵԼ

Մի թուրք պաշտոնյայի

Ես, հո լա՜վ գիտեմ,
Դու չես մարդացել,
Նույն մարդատյա՛ցն ես
Մնացել կյանքում,
Վաղ թե ուշ կգա՛
Պատիժը վերին…
Ինքդ էլ լավ գիտես,
Որ չկա՛ ներում…

Ժամանակները,
Որքան էլ փորձեն՝
Սպիով ծածկել
Մարմինը հոգու…
Քո մանկան սրտում
Կմնա հավետ
Վախի ու մահի
Տագնապն ահարկու։

Ես տեսնում եմ քո
Դեմքին ծածանվող
Սատանայական
Ժպիտն անմաքուր,
Խորամանկ ոգիդ՝
Աշխարհակործան,
Էլ չի՛ թաքցնի
Ո՛չ մի վարագույր։

Դու հասկանում ես,
Աղետյալ վհուկ,
Ինձ չեն խաբի քո
Խաղերն անմաքուր
Այդ ե՛ս եմ գալիս
Ու ինձ հետ բերում
Լռած զանգերիս
Ղողանջը մաքուր…

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային


22/08/2012