Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ



ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի` 2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում ընդունած որոշման համաձայն` 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների ռազմական մամուլի օրգան հանդիսացող խմբագրությունների միջև կանցկացվի միջազգային մրցույթ` ռազմական բազմակողմ համագործակցության մասին լրագրողական լավագույն ստեղծագործության համար: Մրցույթը նվիրված է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման և ԱՊՀ անդամ մի շարք պետությունների ազգային զինված ուժերի ստեղծման 20-ամյակներին:

Միջազգային մրցույթն անցկացվելու է հետևյալ ժանրի ստեղծագործությունների միջև. ակնարկ, հոդված, դիմանկար, թղթակցություն, հաշվետվություն, ռեպորտաժ, լուսանկարչական հրապարակախոսություն, լուսանկարային ռեպորտաժ, մրցույթի թեմաներով տարաբնույթ հրապարակումների շարք:

Մրցույթին մասնակցելու են հրավիրվում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների պարբերական տպագիր ԶԼՄ-ների խմբագրությունները և անհատ հեղինակներ` լրագրողներ, զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, ծառայողներ, ԱՊՀ պետությունների ԶՈՒ վետերաններ:

Մրցույթի անցկացման համար ստեղծված է կազմկոմիտե, որի նախագահը գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին է:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլը կանցկացվի 2012թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարություններում: Այս փուլում հաղթած աշխատանքները ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կամ նրանց կողմից լիազորված անձանց որոշումների համաձայն կուղարկվեն մրցույթի կազմկոմիտե (ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարություն):

Երկրորդ` միջազգային փուլը ծրագրվում է անցկացնել Մոսկվայում` 2012թ. դեկտեմբեր-2013թ. փետրվար ամիսներին:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ռազմական բազմակողմ համագործակցության թեմային առնչվող ստեղծագործություններ` գրված ռուսերեն կամ ԱՊՀ անդամ պետությունների պետական լեզուներով: Վերջին դեպքում բնագրի հետ մեկտեղ պետք է ներկայացնել տեքստի հեղինակային թարգմանությունը ռուսերեն` ԱՊՀ աշխատանքային լեզվով:

Մրցույթին ներկայացված ստեղծագործությունները պետք է հրապարակված լինեն զանգվածային լրատվամիջոցներում:

Մրցութային աշխատանքներին կցվում է զանգվածային լրատվամիջոցի ղեկավարի` մրցույթին մասնակցելու հայտը և նրա կողմից ստորագրված անկետա, որը լրացվում է ըստ հաստատված ձևի:

Մրցույթի ուղարկված նյութերը չեն վերադարձվում:

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


22/08/2012