Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ



Հակոբյանները 7 եղբայր են: Ունեն տասը տղա զավակ: Վերջինին՝ Վահեին, նոր են բանակ ճանապարհել: Վահեի մայրը` տիկին Մելանյան, Գորիսից Էջմիածին է հասել, որ մասնակցի որդու երդման արարողությանը. «Երդման արարողությունից առաջ մեզ` ծնողներիս ծանոթացրին զորամասին, այն պայմաններին, որտեղ պետք է ծառայեին մեր տղաները: Մենք հնարավորություն ունեցանք մոտիկից լսելու մեր զինվոր տղաների երդումը: Իսկապես որ շատ հուզիչ էր: Շատ մայրեր նույնիսկ ուրախությունից լաց էին լինում: Ինձ շատ ուրախացրեց սպաների ջերմ վերաբերմունքը ինչպես նորակոչիկների, այնպես էլ ծնողների նկատմամբ: Այնպես որ՝ հանգիստ ու խաղաղ սրտով վերադարձա տուն»:
Նորակոչիկի մոր բերանով ճշմարտությունն է խոսում: Ահա թե ինչպես են մեր բանակում վերաբերվում երկրի անվտանգության առաջնային երաշխավորին` զինվորին:

Տ. ԿՈԽԼԻԿՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Բանակ և հասարակություն


22/08/2012