Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ



ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տարածքը՝ 2 724,900 քառ. կմ
Բնակչությունը՝ 14 825 700 /01.01.2003/
Մայրաքաղաքը՝ Աստանա /697 257/ Մյուս մեծ քաղաքը՝ Ալմա-Աթա /1 434 755/
Պետական լեզուն՝ ղազախերեն, ռուսերեն
Հիմնական կրոնը՝ իսլամ, քրիստոնեություն
Դրամական միավորը՝ տենգե
Արտահանման հիմնական ուղղությունները՝ նավթ և նավթամթերք, մետաղներ, հանքանյութեր, հացահատիկ
Պետական կարգը՝ նախագահական
Պետության ղեկավարը՝ Նախագահ, ընտրվում է 7 տարով
Կառավարության ղեկավարը՝ վարչապետ, նշանակվում է Նախագահի կողմից:
Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Պառլամենտ՝ բաղկացած երկու պալատից՝ Սենատ եւ Մեջլիս: Պատգամավորների իրավասության ժամկետը Սենատում 6 տարի է, Մեջլիսի պատգամավորներինը՝ 5 տարի:
Ղազախստանի Հանրապետության Նախագահն է Նուրսուլթան Աբիշեւի Նազարբաեւը:
Ղազախստանի Հանրապետությունն ստորագրել է համատեղ անվտանգության Պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդ քաղաքում:

Զինված ուժերը

Ղազախստանի զինված ուժերը բաղկացած են հետեւյալ զորատեսակներից՝ ցամաքային զորքեր եւ հակաօդային պաշտպանության ուժեր, ռազմածովային ուժեր եւ հանրապետական գվարդիա:
2001 թվականին ստեղծվել են 4 ռազմական օկրուգներ, որոնք հետագայում դարձան տարածքային հրամանատարություններ՝ Աստանա, Արեւմուտք, Արեւելք եւ Հարավ: Մեծ տարածքի եւ բնակչության ցածր խտության պատճառով զորքերը կենտրոնացած են այն շրջաններում, որտեղից սպառնալիքներ կան հանրապետության անվտանգությանը՝ արեւելքից եւ հարավից:
Ղազախստանի զինված ուժերի թվաքանակը շուրջ 76 հազար մարդ է:
Պաշտպանության նախարարը Ադիլբեկ Ջակսիբեկովն է:

ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տարածքը՝ 198 500 քառ. կմ
Բնակչությունը՝ 5 012 500 /01.01.2003/
Մայրաքաղաքը՝ Բիշկեկ /մոտ. 1 մլն մարդ/ Մյուս մեծ քաղաքը՝ Օշ /234 000/:
Երկրի ամենաբարձր կետը՝ Հաղթանակի Պիկը / 7439 մ /:
Հիմնական լեզուները՝ ղրղըզերեն /պետական/, ռուսերեն /պաշտոնական/
Հիմնական կրոնները՝ իսլամ, քրիստոնեություն
Դրամական միավորը՝ սոմ
Արտահանման հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսական արտադրանք, մեքենաշինական արտադրանք, արդյունաբերական արտադրանք, մետաքս, քիմիկատներ, մետաղներ:
Կառավարման համակարգը՝ պառլամենտական հանրապետություն
Պետության ղեկավարը՝ Նախագահ, որ ընտրվում է 6 տարով:
Կառավարության ղեկավարը՝ Վարչապետ, որին նշանակում է Նախագահը՝ հանրապետության պառլամենտի կողմից՝ առաջադրված թեկնածուի հաստատումից հետո: Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ղրղըզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշ /Պառլամենտ/
Ղրղըզստանի Հանրապետության նախագահն է Ալմազբեկ Շարշենի Ատամբաևը:
Ղրղըզստանի Հանրապետությունն ստորագրել է համատեղ անվտանգության Պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդ քաղաքում:

Ղրղըզստանի Հանրապետության զինված ուժերը

Ղրղըզստանի զինված ուժերը խաղաղ եւ ռազմական ժամանակաշրջանում բաղկացած են քաղաքական, զինվորական կառավարման մարմիններից, պաշտպանության նախարարության զորամասերից եւ հաստատություններից, արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՆԳՆ ներքին զորքերից, ազգային գվարդիայից, ազգային անվտանգության ծառայությունից, սահմանապահ ծառայությունից:
Ղրղըզստանի զինված ուժերի թվաքանակը շուրջ 15 հազար մարդ է:
Ղրղըզստանի պաշտպանության նախարարն է գեներալ-մայոր Աբիբիլա Կուդայբերդիեւը:

Շարունակելի

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ռազմաքաղաքական


05/09/2012