Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏ



Սահմանի մեր ավերված բնակավայրերում զինվորների դեմքերը պայծառ-պայծառ էին, լուսավոր հոգով։ Եվ լույսը խայտում էր ավերակների միջից՝ դառնալով լուսե կամարներ։ Իսկ Աղդամ-Ակնան ասես Աստծո կործանած քաղաքը լիներ՝ Սոդոմ-Գոմորը։ Դա հայ զինվորի վրեժխնդրության քաղաքն էր, իր ուժի ու կարողության հաղթանակի ամրապնդումը։

Արցախի լույսերը… Հոգումդ անթեղած կրակ պիտի լինի, որ տեսնես այդ լույսը, հոգու լույսը, որից նորից բռնկվելու է Արագածի գագաթի Լուսավորչի կանթեղը, եւ այդ ցոլքից բոցավառվեն պիտի Արարատները։ Սահմանին կանգնած հաղթանակած զինվորի կողքին միմիայն կարելի է հասկանալ Թումանյան ու Անդրանիկ, որովհետեւ այնտեղ է անվերապահ, բացարձակ հայրենասիրությունը, որովհետեւ այնտեղ՝ սահմանում, ամեն հայ զինվոր է ու բանաստեղծ։ Եվ հավատում ես նրանց, որովհետեւ, ծանր օրերին անգամ նրանք տեսան Հայոց ապագան եւ հավատացին իրար։ Թվում է՝ Անդրանիկի համար ամենալուսավորն այն պահն է, երբ ամենայն հայոց բանաստեղծը ասել է. «Իմ գանձն ու հարստությունը իմ զավակներն են, որոնց քեզ եմ հանձնում որպես հայրենիքի զինվորներ»։ Նրանք հավատում էին այս օրվան։ Այդ հավատը կա սահմաններում կանգնած ամեն զինվորի հայացքում…

Գ. Շ.

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Հոգևոր-մշակութային


12/09/2012