ԱՄՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿՈՐԾԱՆԻՉԸ
ԱՄՆ զինված ուժերի գործող օդաչուները մինչև տարեվերջ կսկսեն վարժանքները F-35 Lightning II կործանիչներով: Ուսումնական ծրագրային ապահովմամբ քսան F-35A ինքնաթիռներ կտեղակայվեն Էգլին ռազմակայանում: Հրահանգիչների կարճատև վերապատրաստումից հետո կսկսվի օդաչուների լայնածավալ ուսուցումը:
Այս մոտեցման յուրահատկությունն այն է, որ գործող օդաչուները հնարավորություն կունենան ընտելանալու ինքնաթիռին, որի նախագծման ծրագիրը դեռ ավարտված չէ, և ինքնաթիռն էլ վերցված չէ սպառազինության: Մարզումների և գործնական պարապմունքների արդյունքում կործանիչին կտրվի նախնական գնահատական, հնարավոր է նաև, որ օդաչուների կարծիքը հաշվի առնելով՝ կառուցվածքային փոփոխություն արվի: