ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ:
Օպերատիվ հավաքը, որի նպատակն է բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում, տևելու է մինչև փետրվարի 24-ը: