Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԹՆԴԱՆՈԹԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ



Ամերիկյան Boing ընկերության մասնագետները սկսում են HEL MD բարձր էներգետիկ լազերային հրանոթի նախատիպ հանդիսացող նմուշի փորձարկումների երկրորդ փուլը, որի ընթացքում կստուգվի կարծրամարմին լազերի 10-կիլովատային հրաձգության արդյունավետությունը` հզորության ավելացման հնարավորությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել 100 և ավելի կիլովատային կրակի կառավարման և սնուցման համակարգի հետ համակցելու բարդությունից։

Ինքնագնաց HEL MD լազերը տեղակայված է ծանր չորսսռնիանի բեռնատարի անիվների վրա, և նախատեսված է կառավարվող և չկառավարվող հրթիռների, ռումբերի, ականանետային ականների, անօդաչու սարքերի խափանման համար։ Ռազմական լազերի կիրառումը հնարավոր է նաև կենդանի ուժի և չզրահավորված տեխնիկայի դեմ։ Նախ և առաջ, HEL MD-ը կապահովի ռազմական բազաների պաշտպանությունը ավիացիոն և հրետանային զենքի հարվածներից։

HEL MD բոլոր փորձարկումները պլանավորվում է ավարտել երեք տարիների ընթացքում, որից հետո կսկսվի լազերային հրանոթի օգտագործումը զորքերում։

Պատրաստեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ռազմական


14/11/2012