Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԹԱՅՖՈՒՆԸ»` «ԱՆԱՊԱՏԻ ԱՐԾԻՎ»



Աբու-Դաբիի ցուցահանդեսների ազգային կենտրոնում (Արաբական Միացյալ Էմիրություններ) փետրվարի 20-24-ը կազմակերպված պաշտպանական ոլորտի միջազգային 10-րդ ցուցահանդեսում ցուցադրվելու է նաև «Eurofighter Typhoon» ռազմական բազմանպատակային ինքնաթիռը: Այն արդեն իսկ ընդգրկված է Սաուդյան Արաբիայի թագավորական ՌՕՈՒ կազմում և համարվում է կատարյալ «անապատի արծիվ»:
Ինքնաթիռն արդեն իսկ իր հնարավորությունները ցուցադրել է Պարսից ծոցի շոգ և խոնավ կլիմայում և ապացուցել, որ քարշի ուժի և զանգվածի բացառիկ հարաբերակցության շնորհիվ այլ ինքնաթիռներից ավելի լավ է դիմանում կլիմայական բարդ պայմաններին:
«Eurofighter Typhoon»-ը համարվում է նոր սերնդի ամենառաջավոր բազմանպատակ ինքնաթիռներից մեկը, որը ստեղծվել է Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի և Սադուդյան Արաբիայի Թագավորության պատվերով: Ինքնաթիռի ստեղծման վրա աշխատել 400 ընկերություն` ապահովելով 100 հազար աշխատատեղ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/02/2011