Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՁԸ՝ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ



Բոլորին հայտնի է բժշկական տարբերանշանը։ Այս տարբերանշանը հասկանալու համար հիշենք հելլենական դիցաբանությունը։ Հին հույների բժշկության աստվածը Ասկլեպիոսն էր (հռոմեացիները նրան անվանեցին Էսկուլապ)՝ Ապոլոնի որդին։ Նրան դաստիարակել էր իմաստուն կենտավրոս (մարդաձի) Քիրոնը, որը Ասկլեպիոսին սովորեցրեց բույսերի առողջարար հատկությունները։ Ասկլեպիոսի տաճարներում միշտ պահում էին օձեր, որոնք մշտապես նորացման և կենսուժի խորհրդանիշ էին. չէ՞ որ դրանք ամեն տարի փոխում են մաշկը։ Օձը հնագույն ժամանակներից համարվում է նաև երկրային ամենաիմաստուն էակը։ Էսկուլապը ամենուր երևում էր գավազանով, որի վրա փաթաթված էր օձը։ Ասկլեպիոսի դուստրերն էին Հիգիեան (Առողջացնող) և Պանացեան (Ամենավերականգնող)։ Առաջին անվամբ առաջացավ հիգիենա տերմինը։ Հնագույն պատկերներում նա ձախ ձեռքում թաս է պահում, որից խմում է օձը։ Այսօր աշխարհի շատ երկրներում բժշկական հիմնական տարբերանշանը սկահակն է` օձով պարուրված։

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Պատմության էջերից


28/11/2012