Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՆԱՍՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ



Ներկայումս բժշկությունն այնքան է զարգացել, որ շատ օրգաններ կարողանում է փոխարինել։ Հիմնականում խոսքը վերաբերում է արհեստական մասերին կամ պրոթեզներին։ Ամենաառաջին պրոթեզը հավանաբար կարելի է համարել կտրված մասը լրացնող փայտե ոտքը։ Վերջույթների մեխանիկական ամենահաջող առաջին պրոթեզները ի հայտ են եկել դեռևս 16-րդ դարում ֆրանսիացի վիրաբույժ Ա. Պարեի (1509-1590թթ.) կողմից։ Նա կիրառում էր բռնակներ ու ատամանիվներ, որպեսզի շարժական պրոթեզներ ստանար։ Ժամանակակից շարժական պրոթեզներն ավելի կատարելագործված են։ Օրինակ՝ արհեստական ձեռքը շարժական մատներով։ Մի օրգանի փոխարինումը մեկ այլ մարդու նույնատիպ օրգանով կոչվում է տրանսպլանտացիա։ Հիվանդ երիկամներով մարդուն կարելի է դոնորային երիկամներ տեղադրել։ Այստեղ ի հայտ է գալիս իմունային համակարգի ագրեսիվությունը. նա անմիջապես գրոհի է անցնում և նոր օրգանն օտար է ճանաչում։ Իմունային համակարգը այս նոր երիկամի հետ «մտերմացնելու» համար հիվանդը պետք է դեղամիջոցներ ընդունի, որոնք ճնշում են իմունային համակարգի ակտիվությունը։ Իսկ մեխանիկական պրոթեզների հետ իմունային համակարգն ավելի հեշտությամբ է հաշտվում։ Մեկ-երկու հարձակումից հետո գործն ավարտվում է «խաղաղության պայմանագրով»։

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Պատմության էջերից


28/11/2012