ԱԼԻԵՎԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ ՄՈՒԲԱՐԱՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ՞Ն
Ըստ Bloomberg պարբերականի, թունիսյան եւ եգիպտոսյան հեղափոխությունների սցենարով իշխանափոխություն է սպասվում նաեւ Ադրբեջանում։
2003թ. Ադրբեջանի նախագահի աթոռն իր հորից ժառանգած Իլհամ Ալիեւը նույնպես կարժանանա Հոսնի Մուբարաքի ճակատագրին, եթե չեղյալ չհայտարարի նոյեմբերին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ ընտրությունների արդյունքում 125 տեղից 124-ը զբաղեցրել են Ալիեւ կրտսերի կողմնակիցները։
«Արդեն 18 տարի հայր եւ որդի Ալիեւները հերթով զբաղեցրել են պետության նախագահի պաշտոնը։ Ուժեղ սոցիալական բեւեռացումը կարող է հանգեցնել պայթյունի՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն առավել կոռումպացված է, քան Թունիսն ու Եգիպտոսը»։