ԴՈՒՔ ԷԼ ՓՈՐՁԵՔ
Ֆրանսիական Դիրեկտորիայի անդամ Լուի Լավերիերը (1754-1824) ուզում էր քրիստոնեությունը փոխարինել «թեոֆիլանտրոպիայով» (բառացի՝ «աստվածամարդասիրությամբ»)։ Ֆրանսիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Նապոլեոնի արտաքին գործերի նախարար Շարլ Մորիս դե Թալեյրանը (1754-1838) պատասխանում է նրան.
-Դե ինչ, եթե ուզում եք նոր կրոն հիմնել, ապա փորձեք թույլ տալ, որ ձեզ խաչեն, և երրորդ օրը հարություն առեք։
Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Պատմության էջերից