Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ,
2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ։

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ (ք. Երևան, Կորյուն 2) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) զեկուցագիր՝ հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
3) քաղվածք ծառայողական ցուցակից,
4) համառոտ ինքնակենսագրություն,
5) անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
6) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսական կրթության դիպլոմի պատճենը,
7) առկայության դեպքում գիտական աստիճանը հաստատող փաստաթղթերի պատճենները,
8) առկայության դեպքում գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
9) առկայության դեպքում տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
10) դասախոսի որակավորման գնահատման հարցաթերթ (եթե ԵՊԲՀ ՌԲՖ-ի աշխատող է),
11) առկայության դեպքում տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր ու այլ կոչումների վերաբերյալ։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 56-58-00 հեռախոսահամարին։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հայտարարության հրապարակումից հետո՝ 30-օրյա ժամկետում։

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Ազգային բանակ


10/01/2013