ԱՄԱՆՈՐ
Տոներ շատ են լինում կյանքում՝
Ուրախ, զվարթ, բերկրալի։
Բայց Ամանորը ասես կյանքում
Ինքնատիպ է, սիրելի։
Բերում է այն ուրախություն,
Տոնին վայել տրամադրություն։
Օջախներ շատ, անթիվ, բազում
Ամանորն են ուրախ տոնում։
Իսկ զինվորը հայրենիքում
Այն տոնում է զորամասում։
Կամ էլ կանգնած սահմաններում
Հայրենիքն է նա պաշտպանում։
Ուստի տոնի համար հանդարտ՝
Զինվորին են երախտապարտ։
ՌՈՒԶԱՆՆԱ ՎԵՐԴԻՅԱՆ
շարքային