ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ
Ինչ ասել է՝ ժամանակակից ատրճանակ կամ ռեվոլվեր: Ինչու են դրանք ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելում: Գուցե այն պատճառով, որ փոքր չափեր ունեն, ունեն չափավոր քաշ և կարող են ապահովել բավարար կրակային ուժ, բավարար ոչ միայն ինքնապաշտպանության, այլ նաեւ հարձակողական գործողությունների ժամանակ….Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակում ընտրելով համապատասխան զենք…
(FN) BROWNING HI-POWER (ԲԵԼԳԻԱ)
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
ՏՐԱՄԱՉԱՓԸ – 9X19mmLuger/Parabellum /7.65մմ
ՔԱՇԸ – 885
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 200 մմ
ՓՈՂԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 118 մմ
ՓԱՄՓՇՏԱՏՈՒՓԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 13
Ատրճանակը բելգիական է, արտադրված է ՖՆ ԳԵՐՍՏԱԼ ֆիրմայի կողմից՝ 1935 թվականին: Տարբեր ժամանակներում եղել է տարբեր երկրների բանակների ոստիկանության սպառազինության մեջ, համարվում է XX դարի լավագույն ատրճանակներից մեկը:
NATIONALE 94 (ԲՈՒԼՂԱՐԻԱ)
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
ՏՐԱՄԱՉԱՓԸ- 9X19mmLuger/Parabellum /7.65մմ
ՔԱՇԸ – 970գ
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 203 մմ
ՓՈՂԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 118.5 մմ
ՓԱՄՓՇՏԱՏՈՒՓԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 13
Բուլղարական Արքուս 94 ատրճանակը նախագծվել է Arcus ընկերության կողմից եւ սկսել է արտադրվել 1994 թվականին: 1998 թվականից ընկերությունը արտադրում է կատարելագործված Արքուս 98 ատրճանակը, որն էլ մտել է բուլղարական բանակի սպառազինության մեջ:
TAURUS PT 92 (ԲՐԱԶԻԼԻԱ)
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
ՏՐԱՄԱՉԱՓԸ – 9X19mmLuger/Parabellum /
ՔԱՇԸ – 960գ
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 216 մմ
ՓՈՂԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ – 127 մմ
ՓԱՄՓՇՏԱՏՈՒՓԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ – 15
Taurus RT 100 ատրճանակը արտադրում է բրազիլական Forjas Taurus SA կազմակերպությունը: Taurus տիպի ատրճանակները սկզբնական շրջանում հանդիսանում էին Բերետտա ատրճանակի բնօրինակի պատճենը, սակայն ժամանակի ընթացքում ենթարկվեցին փոփոխության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կառուցվածքում…
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Ռազմական