Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ



Ամերիկյան ՀՀՊ-ի THAAD համալիրն այսօր ամենաարդյունավետներից է` միջին հեռավորության վրա բալիստիկ հրթիռների խոցման համար: Դրա վառ ապացույցն են արդեն շուրջ 30 հաջող փորձարկումները, որոնց ժամանակ համալիրը խոցել է մինչև 8 կմ/վ արագություն ունեցող նշանակետեր: Այս համալիրում ևս կիրառված է այսպես կոչված կինետիկ որսման համակարգը: Այսինքն` թիրախի խոցման համար օգտագործվել է բլոկի կինետիկ հարվածը: 2008թ. ԱՄՆ ՀՕՊ ղեկավարությունը հայտարարեց, որ THAAD ՀՀՊ-ն, ԶՀՀ-ների հետ կապված, նոր փորձարկում է կատարում: Նպատակը մեծ հեռավորության վրա բալիստիկ հրթիռի խոցումն էր: Փորձարկման ժամանակ թիրախ հանդիսացող հրթիռը պետք է արձակվեր Ալյասկայից դեպի ԱՄՆ հյուսիսային հատվածը, իսկ համալիրի կողմից հրթիռի արձակումը պետք է տեղի ունենար Կալիֆորնիայից: Թիրախաորսման տվյալները պետք է տրվեին ծովային SBX ՌՏԿ-ից և նավային Aegis-ի կողմից: Փորձնական զորավարժությունը պսակվեց հաջողությամբ: Սա բացառիկ արդյունք էր նաև այն առումով, որ համագործակցում էին ՀՀՊ-ի ծովային և ցամաքային բաղադրիչները:

THAAD
Պետությունը ԱՄՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ`

Հայտնաբերման հեռահարությունը 1000-2000կմ
Խոցման հեռահարությունը 200կմ
Խոցման բարձրությունը 150կմ
Հակազդեցության ժամանակը 4-5վ
Խոցվող նշանակետերի քանակը 3-5 տասնյակ

Այս փորձարկումից հետո THAAD-ը համարվում է նաև տիեզերական բարձրություններում թռչող սարքեր որսացող և ոչնչացնող համալիր: Այն ընդունակ է թիրախներ խոցելու մինչև 150 կմ բարձրության և 200 կմ հեռավորության վրա: Իսկ նրա ՌՏԿ-ի տեսադաշտն ընդգրկում է մոտ 2000 կմ: Այն արդյունավետ է ոչ միայն մարտական տեսանկյունից, այլ նաև` ֆինանսական: ԱՄՆ-ում այս համալիրն արդեն կանգնած է սպառազինության մեջ: Պարսից ծոցի երկրները գործարք են կնքել ԱՄՆ-ի հետ` գնելով THAAD համալիրներ:

♦♦♦

Խորհրդային ԶՀՀ-ների ստեղծման ավանդույթները բավականին հին արմատներ և փորձ ունեն: Վիետնամի և Մերձավոր Արևելքի պատերազմների փորձը ցույց տվեց, որ բավական էր ընդամենը մեկ օդաչու հայտնաբերեր զենիթային համալիրների վայրը, կարճ ժամանակ անց արդեն նրանց վրա ինքնաթիռների կողմից հարձակում տեղի կունենար: Այս հանգամանքը հիմք հանդիսացավ հետագա հակաօդային և հակահրթիռային համալիրները շարժական մեքենաների վրա տեղադրելու համար: Հենց այդպիսի համալիր է նաև խորհրդային C-300-ը, որը բավականին մեծ ձեռքբերում է: Նման համալիրները մի շարք առավելություններ ունեն: Մասնավորապես՝ կարճ ժամանակահատվածում հիմնական (ստացիոնար) վիճակից մարտականի են անցնում և հակառակը: C-300-ը ռուսական հզոր ԶՀՀ է: Առաջին նմուշի (C-300) արտադրությունը սկսվել է 1978թ.: Իսկ 1979թ. C-300 առաջին խումբը մտավ ԽՍՀՄ սպառազինություն: Հանդիսանալով աշխարհի եզակի համալիրներից մեկը` 1980-1990-ական թթ. այն կատարելագործման կարևոր փուլեր է անցել, ինչի հետևանքով մեծապես փոխվել են համալիրի մարտական և տեխնիկական հնարավորությունները:

C-300-C-400

Պետությունը ՌԴ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ`

Հայտնաբերման հեռահարությունը 600կմ
Խոցման հեռահարությունը 200-250կմ
Խոցման բարձրությունը 30կմ
Հակազդեցության ժամանակը 4-5վ
Խոցվող նշանակետերի քանակը 36
խմբային աշխատանքի դեպքում

Այս համալիրի ստեղծման և մասնավորապես՝ կատարելագործման վրա մեծ հետք թողեց ամերիկյան համարժեքի ստեղծումը և մասնավորապես՝ կիրառությունը Պարսից ծոցում: C-300-ը խորհրդային առաջին բազմաալիքային համալիրն է: Այն ընդունակ է հետևելու 6 թիրախի և նրանց վրա կոորդինացնելու 12 հրթիռ: Իրականում՝ եղել են մի քանի C-300-ներ, որոնցից որոշները իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Դրանք տարբեր զենքեր են: Կան համազորային, ռազմանավային, օբյեկտային պաշտպանության տարբերակներ: Մասնավորապես՝ մեծ զարգացում ստացավ C-300կ շարքը: 1995-1997թթ. կատարելագործման արդյունքում ստեղծվեց C-300կԾձ-2-ը, որը կարող է նաև խոցել մինչև 40 կմ հեռավորությամբ, 25 կմ բարձրությամբ և 2.8 կմ/վ արագությամբ թռչող բալիստիկ օպերատիվ մարտավարական հրթիռներ: Մնացած օդային հարձակման միջոցները կարող է ոչնչացնել մինչև 200 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա: Կիրառվել են ավելի նորացված 48ծ6ժ2 հրթիռներ: C-300կԾձ-2-ն իր մեջ ներառում է ռադիոէլեկտրոնային հայտնաբերմամբ ղեկավարման կայան, որի հետ կապված են 12 հրթիռարձակման կայանները` յուրաքանչյուրի վրա 4-ական հրթիռ: Նախապես կոորդինատներն իմանալով` համալիրը հնարավորություն ունի նաև հարվածելու երկրի վրա գտնվող նշանակետերը: C-300 ԶՀՀ-ները, չնայած մարտական կիրառության բացակայությանը, բարձր հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում և վաճառվում են արտասահմանում: Ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, մրցակիցներին չզիջելու համար համալիրը ենթարկվեց նոր կատարելագործման, որի արդյունքում ի հայտ եկավ C-400-ը: Ըստ ներկայացված տվյալների` «Տրիումֆ»-ը, չնայած դեռ պատրաստ չէ, մի քանի անգամ ավելի հզոր է, քան սովորական C-300-ները, քանի որ իրենից ներկայացնում է մի քանի C-300-ներ: Որոշ ռուս մասնագետներ կարծում են, որ այս շարքի լավագույն համալիրը C-300կԾձ-ն է, որի հրթիռները 2004թ. փորձարկման ժամանակ թիրախ են խոցել 302 կմ հեռավորության վրա (իսկ նշանակետի արագությունը կարող է լինել մինչև 4,8 կմ/վ): C-400 համալիրը փորձարկումների ժամանակ նման տվյալներ չի ապահովել:

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Ռազմական


24/01/2013