ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ
Անձայն Ատրճանակ Welrod (Մեծ Բրիտանիա)
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
ՏՐԱՄԱՉԱՓԸ 765X17
ՔԱՇԸ 1090 գ.
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ 300 մմ
ՓՈՂԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ 95 մմ
առանց խլացուցիչի
ՓԱՄՓՇՏԱՏՈՒՓԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ 8
Welrod անձայն ատրճանակը մշակվել է Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցների համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո ատրճանակը երկար ժամանակ եղել է Բրիտանական հետախուզական եւ հատուկ ծառայությունների սպառազինության մեջ:Անձայն ատրճանակը բրիտանական հատուկ ծառայությունները օգտագործել են նաեւ Իրաքում 1991թ.:
Ատրճանակ /Frommer Stop/ Ֆրոմմեր
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
ՏՐԱՄԱՉԱՓԸ 7.65×17
Frommer Browning
կամ 9×17 Frommer
Browning Short
ՔԱՇԸ 610 գ
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ 165 մմ
ՓՈՂԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ 100 մմ
ՓԱՄՓՇՏԱՏՈՒՓԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ 7
Frommer Stop ատրճանակը նախագծել է հունգարացի Ռուդոլֆ Ֆրոմմերը (Rudolf Frommer) 1912 թվականին՝ հիմք ընդունելով իր վաղեմի գծագրերի նմուշները: Զենքը ընդունվել է Հունգարիայի զինված ուժերի սպառազինություն, որպես հիմնական զինատեսակ մինչեւ 1930 թվականը, իսկ ոստիկանության սպառազինության մեջ եղել է մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը: Ատրճանակի արտադրությունը շարունակվել է Բուդապեշտում տեղակայված FEMARU գործարանում մինչեւ 1929 թվականը: Ընդհանուր արտադրանքը կազմել է 350,000 հատ:
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահեստազորի փոխգնդապետ