ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Արա Գյուլեր – «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի մեծ լուսանկարիչ»։ Այս տիտղոսներով են մեծարում աշխարհահռչակ թուրքաբնակ լուսանկարիչ, լրագրող, ծագումով հայ Արա Գյուլերին։
Արա Գյուլերը ծնվել է 1928թ., Ստամբուլի հայկական Բերայի թաղամասում։ Բազմաթիվ հայտնի մարդկանց լուսանկար-դիմանկարներ է ստեղծել՝ Ու. Չերչիլ, Ի. Գանդի, Ա. Հիչքոկ, Մ. Շագալ, Պ. Պիկասո, Ա. Խաչատրյան, Ս. Դալի, Մ. Սարյան, Ս. Փարաջանով…
Նրա լուսանկարների հավաքածուն ցուցադրվել է Փարիզում, ԱՄՆ-ում, Նյու Յորքում, Գերմանիայում։
Ստամբուլում կայացած մշակույթի և արվեստի մեծ մրցանակաբաշխության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը միջոցառման ընթացքում ինչ-որ լուսանկարչի ձեռքից վերցնում է լուսանկարչական սարքն ու լուսանկարում Գյուլերին՝ որպես հարգանքի նշան։
Արա Գյուլերը 800 հազար լուսանկարների հեղինակ է։
էջը՝ Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ճակատագրեր