Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ



ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով մասնակցել է փետրվարի 14-17-ը Խորվաթիայում տեղի ունեցած Ուղղափառների միասնության միջազգային հիմնադրամի 17-րդ համաժողովին, ելույթով անդրադարձել է Նախիջեւանում ոչնչացված 5000 խաչքարերին եւ քրիստոնեական արժեքներին ու Թուրքիայի տարածքում անհետացած հուշարձաններին։ Ներկայացված թվերն ու փաստերը մեծ տպավորություն են գործել համաժողովի մասնակիցների վրա եւ լեհ պատվիրակ Եվգենի Շիկվինան առաջարկել է Ադրբեջանում ու Թուրքիայում հայկական մշակույթի եւ հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ տրամադրել փաստեր, որոնք կտպագրվեն երեք լեզվով։

Խորագիր՝ Նորություններ


25/02/2011