ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԻՆՔՆԱԹԻՌ-ԴԻՐԻԺԱԲԼԻ ԳԱՂԱՓԱՐԻՑ
Ամերիկյան բանակը հրաժարվել է հիբրիդային անօդաչու թռչող սարք ստեղծելու ծրագրից: Սկզբում ԱԹՍ-ը ծրագրվում էր արդեն 2012թ. գարնանը կիրառել Աֆղանստանում, սակայն տեխնիկական բարդությունների և բյուջեի սահմանափակ լինելու պատճառով սարքի մշակումը ձգձգվեց:
Ծրագրի բյուջեով նախատեսված էր 517 մլն դոլար, որը «Northrop Grumman» ընկերությունը ստացել էր 2010թ. հուլիսին: Սարքի առաջին թռիչքը փորձարկվել է 2012թ. օգոստոսի 7-ին: Այն տևել է 1.5 ժամ` օդաչուի մասնակցությամբ:
91.5մ երկարությամբ և 1.1 տոննա զանգվածով սարքը համատեղում էր ինքնաթիռի և դիրիժաբլի հատկությունները. ինքնաթիռը բարձրություն հավաքելուց հետո ձևափոխվում էր դիրիժաբլի, որը, ըստ մշակողների նախնական մտահղացման, 6000 մ բարձրության վրա պետք է մնար 21 օր:
Ավելի վաղ` 2012թ. հունիսին, ԱՄՆ ՌՕՈՒ հրաժարվել էին «Blue Devil-2» օդաչու դիրիժաբլի մշակումից:
ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ռազմական