Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԼՍԱՐԱՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում փետրվարի 25-ին բացվել է ռուսաց լեզվի լսարան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:

Խորագիր՝ Նորություններ


28/02/2011