Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԲԵՐ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ



ԱՄՆ ՌՕՈՒ-ը ուսումնասիրում են 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների միջև տեղեկատվության փոխանակման թվային համակարգի ստեղծման հնարավորությունը: Նպատակը տարբեր սերունդների կործանիչների միջև մարտավարական և օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ փոխանակելն է: Բացի այդ, համակարգը պետք է մեծացնի կրակ վարելու ճշգրտությունն ու արդյունավետությունը, օգնի խնայելու զինամթերքը և թույլ տա խուսափելու բարեկամ ուժերին պատահմամբ խոցելու դեպքերից, պետք է պաշտպանված լինի նաև հակառակորդի ՌԷՊ միջոցներից:

Համակարգը ծրագրվում է օգտագործել 5-րդ սերնդի ամերիկյան երկու կործանիչների` «F-22 Raptor»-ի և «F-35 Lightning II»-ի և 4-րդ սերնդի «F-15 Eagle»-ի և «F-16 Fighting Falcon»-ի համար:

ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ռազմական


14/03/2013