Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԱՎԻԱԿՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



Ամերիկյան Northrop Grumman ընկերությունն սկսել է «Ջերալդ Ֆորդ» դասի ատոմային երկրորդ ավիակրի շինարարությունը: Առայժմ նախատեսվում է այդպիսի տասը նավ կառուցել, որոնք աստիճանաբար կփոխարինեն արդեն հնացող «Նիմից» և «Էնթերփրայզ» դասի ավիակիրներին: Դրանք ավելի քիչ ծախսատար կլինեն և շահագործման հիսուն տարիների ընթացքում թույլ կտան խնայել շուրջ հինգ միլիարդ դոլար: Ավիակիրների վրա կտեղադրվի երկու ատոմային ռեակտոր: Նավի երկարությունը կկազմի 333 մետր, լայնությունը` 77 մետր, կտեղավորվի 75 ինքնաթիռ: Որպես նորամուծություն այն կհամալրվի ինքնաթիռների թռիչքի մեկնարկ տվող էլեկտրամագնիսական կատապուլտով:

Խորագիր՝ Նորություններ


02/03/2011