Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ



Տիգրանակերտի Քիլիս բնակավայրից են սերում Բյուզանդ եւ Մաքրուհի Շիլգեւորգյանները։ Եղեռնից հետո դեգերել են աշխարհով մեկ, հանգրվանել Լոս Անջելես քաղաքում… Մաքրուհի մայրիկն իր որդու՝ Ավետիսի հետ արդեն մի քանի անգամ եղել է Արցախում, մասնակցել զոհվածների հուշարձանի բացմանը։ Այս անգամ նա եկել է, որ կնքահայրը դառնա զոհված ազատամարտիկ Հրաչյայի Արսեն, Մանուկ, Մուշեղ տղաների։ Արծվաքարում նրանց դիմավորում են զոհվածի հարազատները։ Առաջին անգամ են հանդիպում զոհվածի Օֆիկ ու ամերիկաբնակ Մաքրուհի մայրիկները։ «Մաքրուհի քույրիկ, իմ որդին սրբի տված էր, բամբակի մեջ էի պահել, գնաց թուրքի գնդակից»։ Աչքերն է սրբում Մաքրուհի մայրիկը, երեւի հիշում է իր Բյուզանդ ամուսնուն, հարազատներին, որոնց կոտորեցին թուրքերը, որոնք մնացին գաղթի ճամփին։ Հայ մայրերը լալիս են ու իրար մխիթարում. «Լավ կլինի, Աստված մեզ օգնական»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013