ԱՐԱՐԱՏՅԱՆ ՔԱՅԼԵՐԳ
Հանուն մեր երկրի, հանուն հավատքի,
Հանուն այսօրվա, հանուն գալիքի,
Հարթելու համար ճամփան հավերժի
Հանուն մեր սիրո ելել ենք երթի:
Խլված պատմության խեղված ընթացքի
Ու մեր գողացված երազանքների,
Մեր ամեն օրվա տերը լինելու…
Սա նաեւ երթն է մեր կայացումի:
Մեր ուժը հողի ծալքից է գալիս,
Խաչված վարքերի ճաքից է գալիս,
Մեծ հաղթանակի անհուն տենչանքի
Եվ ճշմարտության լույսից է գալիս:
Մենք երկրի աղն ենք ու դարի շունչը,
Մենք ենք մեր վաղվա ամուր կամուրջը,
Ու մեր ապագան այսօր է կերտվում,
Եվ ժամանակն է շաչում մեր շուրջը:
Խրոխտ մեր երթին կարոտով անանց
Արձագանքում են դարերը անցած,
Արձագանքում են լեռներն հայրենյաց
Մեր նախնյաց կոչը. «Օն, անդր առաջ»:
Մեզ պատգամվել է ապրել, մարտնչել
Սուրբ ազատության սուրն առաջ պարզած
Մեր շարքերը կուռ ու կամքն ամրացած,
Մեր երթն արդար է, մեզ հետ է Աստված:
ԳՐԻԳՈՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ազատամարտիկ