ԱՎՍՏՐԻԱՑԻՆ ԼՐՏԵՍԵԼ Է ՀՕԳՈՒՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
54-ամյա ավստրիացի Հարալդ Ալոյիսը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման` հօգուտ Ռուսաստանի լրտեսություն անելու համար: Լինելով ուղղաթիռներ արտադրող «Eurocopter» ընկերության ինժեներ` նա Ռուսաստանի հատուկ ծառայություններին 1997-2002թթ. տրամադրել է ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների վերաբերյալ տեղեկատու նյութեր և փաստաթղթեր: Դատարանի վճռում նշվում է, որ Ռուսաստանի նպատակն է եղել տեղեկություն ստանալը հատկապես «Tiger» գրոհային ուղղաթիռի վերաբերյալ:
Հ.Ալոյիսի համագործակցությունը քննիչների հետ հանգեցրել է նաև ավստրիացի մի զինվորի ձերբակալությանը, որը բողոքել է, թե հայցի վաղեմության ժամկետը վաղուց լրացել է: Միևնույն ժամանակ, զինվորի ինքնախոստովանությունը դատարանը համարել է մեղմացուցիչ հանգամանք: