ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Ես մեր թշնամուն էն գլխից գիտեմ,
Բաքվում եմ ծնվել, այնտեղ մեծացել:
Իմ աչքով տեսա ես նրա «սերը»
Եվ թոթափեցի անմիտ հույսերը:
Թե լուռ է հիմա ու ձայն չի հանում
Ձեր արդար սրից է նա վախենում,
Թե ուժը պատի, հաստա՛տ իմացեք,
Հենց վաղը եւեթ ձի կառնի ու զենք:
Հայո՛ց զինվորներ, միշտ արթուն կացեք,
Մեր հայրենիքը ամուր պահեցեք:
Հիշե՛ք, թշնամին երբե՛ք չի քնում,
Գիշեր ու ցերեկ դավեր է նյութում:
Իմ քաջ կորյուններ, իմ անուշ բալեք,
Թե ուս ուսի տաք, իրարով ապրեք,
Ձեր սեգ թռիչքին ոչ ոք չի հասնի
Հայոց երկնքի հզոր արծիվներ:
Լսե՛ք խրատը ձեր ծերունի հոր.
Սուրը հատուցման միշտ պատրաստ պահեք:
ԱԼԱՎԵՐԴԻ ՍԱՖԱՐՅԱՆ
թոշակառու, Էջմիածին