ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Օրվա այտերին բառեր է փնտրում լուսաբացի չուն,
Եվ լվանալու համար երեւի վարդաջրեր է կտուցով տանում,
Եվ արեգակ կտցում երկնքում
Մի փոքրիկ թռչուն:
Օրհնյալ լինի ծնունդդ, Ռաֆի՛կ, մեր զինվոր որդի:
Հայոց բանակի պանծալի զավակ, դու շարունակելու ես հզորացնել եւ սրբորեն պաշտպանել մեր ազգային բանակի փառապանծ ավանդույթները:
Սիրելի՛ որդի, եղիր առողջ, հպարտ ու երջանիկ:
Աննահանջ շարունակիր քո վեհ առաքելությունը` ի շահ մեր հզոր բանակի:
Թող իրականություն դառնան քո բոլոր լուսավոր իղձերն ու երազանքները: Ծնունդդ շնորհավոր, հա՛յ զինվոր, եւ բարի վերադարձ:
Ծնողական ջերմ մաղթանքներով` Հակոբյաններ:
♦♦♦
Ծնունդդ շնորհավոր, ի՛մ զինվոր, ի՛մ Վաչե: Բառերս անզորանում են ասելու այն, ինչ զգում եմ: Հպարտ եմ քեզնով և անսահման երջանիկ: Ուղղակի թող քեզ այսօր ցանկանամ միայն խաղաղ, անփորձանք ծառայություն… Անընդհատ քո մասին եմ մտածում, կարոտը խեղդում է կոկորդս… Ես ու մեր Հայաստանը ապահով ենք, ու դա քո ու մնացած զինվորների շնորհիվ է: Թող հավերժ խաղաղություն լինի մեր հողում, ու հայ զինվորն էլ միշտ եւ բոլոր ժամանակներում լինի խաղաղ օրերի տերն ու պաշտպանը:
Մայրական ջերմ օրհնանքներով՝
Հայկանուշ Մարկոսյան