Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈՐԴԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ»



Շարքային Տիգրան Մարտիրոսյանը արդեն երկրորդ տարին է՝ ազնվորեն և նվիրումով ծառայում է ԼՂ պաշտպանության բանակի N զորամասում` իր բոլոր ընդունակությունները ներդնելով մարտական կարողությունների բարձրացման և ռազմական հմտությունների խորությամբ յուրացման գործում։ Ընդհատելով ուսումը՝ նա 2-րդ կուրսից զորակոչվեց բանակ, քանի որ Հայրենիքի պաշտպանությունը համարում է հայ տղամարդու առաջնային պարտքը, գլխավոր արժանիքը և սրբազան գործը։ Տիգրանն այդպես է դաստիարակվել իր ընտանիքում, նրա հայրը՝ Սուրեն Մարտիրոսյանը, Արցախյան ազատամարտի նվիրյալներից է, Լճկաձոր գյուղի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատարը, որ Ազատամարտի առաջին իսկ օրերից հպարտությամբ և երկաթյա վճռականությամբ կանգնել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Տիգրան Մարտիրոսյանի հարազատներն ու ընկերները ջերմորեն շնորհավորում են նրա ծննդյան 22□րդ տարեդարձը, որ լրանում է հուլիսի 21□ին, մաղթում հաջող, պատվավոր ծառայություն, իսկ առաջիկա զորացրումից հետո երջանիկ վերադարձ իր ընտանիքի գիրկը՝ հաջողությամբ շարունակելու բոլոր կիսատ թողած գործերը, ավարտելու բարձրագույն կրթությունը, իր բոլոր գիտելիքներն ու կարողությունները, բանակում ձեռք բերած հմտությունները ծառայեցնելու Հայրենիքի զարգացմանը խաղաղ, ստեղծագործ պայմաններում։

Աննա Վարդանյան

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Բանակ և հասարակություն


18/07/2013