«ՀՀ ԶՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽՈՀԱՐԱՐ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2013թ. պատրաստության պլանի համաձայն` հունիս ամսին թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման ուսումնական գումարտակի բազայի վրա անցկացվեց «ՀՀ ԶՈՒ լավագույն խոհարար» մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում առաջին տեղը շնորհվեց նյութատեխնիկական ապահովման դասակի տնտեսական ջոկի խոհարար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Ռաֆայել Աշոտի Հունանյանին: Երկրորդ տեղին արժանացավ նյութական ապահովման վաշտի տնտեսական ջոկի խոհարար, պայմանագրային զինծառայող, շարքային Անահիտ Գրիգորի Հեպինյանը, երրորդ տեղը` տնտեսական դասակի ճաշարանի խոհարար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մարիետա Սերգեյի Մարտիրոսյանը:
Մրցույթի արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ մասնագիտական բարձր արդյունք են ցուցաբերել նաև ինժեներասակրավորային գումարտակի ապահովման դասակի տնտեսական ջոկի խոհարար, պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Մարգարի Մարգարյանը և խոհարար, պայմանագրային զինծառայող, շարքային Արմենուհի Հրանտի Մարգարյանը:
«Հայ զինվորը» շնորհավորում է հաղթողներին:
Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ազգային բանակ