ԱՐԾԻՎՆԵՐԸ
Կանգնած են դիրքում
զինվորները,
Մեր բարձր լեռներն են հսկում,
Հայոց բանակի արծիվները՝
Ուժեղ, հպարտ եւ տոկուն։
Կարկուտին, անձրեւին եւ
քամուն
Նրանք իրենց գործն են անում՝
Պահում հայրենի սահմանները,
Որ լինեն անառիկ ու կանգուն։
Որ նոր տուն կառուցի
շինարարը,
Որ մշակը իր արտը ջրի,
Վանականն ունենա իր տաճարը
Եվ հանգիստ պատարագ
մատուցի։
Որ մանուկն իմանա «այբն» ու
«բենը»,
Մարզիկն էլ նոր ռեկորդ
սահմանի,
Որ դուդուկը լսեն օտարները,
Որ աշխարհը հային ճանաչի։
Որ երբեք չմարի հայ օջախը,
Սիրահարը իր երգը երգի,
Որ լսվի նոր ծնված մանկան ճիչը,
Թամադան բաժակ բարձրացնի։
Կանգնած են դիրքում
զինվորները,
Մեր բարձր լեռներն են հսկում,
Հայոց բանակի արծիվները՝
Ուժեղ, հպարտ եւ տոկուն։
ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆ
Հրաձգային գումարտակի
սպառազինության գծով տեղակալ