Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ Է ԶԵՆՔ ԳՆՈՒՄ



Հնդկաստանը գլխավորել է 2006-2010 թթ. զենքի գնորդ երկրների համաշխարհային ցուցակը: Այդ մասին, Ֆրանս-Պրեսս գործակալության հաղորդմամբ, նշված է խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային իստիտուտի զեկույցում: Կազմակերպության տվյալներով, Հնդկաստանին բաժին է ընկնում սպառազինության ներկրման շուկայի 9 տոկոսը: Ընդհանուր առմամբ, անցած տարիների համեմատ երկիրն արդեն ավելացրել է իր ռազմական գնումները 21 տոկոսով: Հնդկաստանի համար սպառազինության գլխավոր մատակարար է եղել Ռուսաստանը` ապահովելով ներկրման 82 տոկոսը: Զենքի խոշորագույն գնորդների ցանկի երկրորդ հորիզոնականը կիսում են Չինաստանն ու Հարավային Կորեան՝ 6-ական տոկոսով: Երրորդ տեղում Պակիստանն է՝ 5 տոկոս ցուցանիշով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


14/03/2011