Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՇՏ ՍՊԱՍՈՒՄ ՈՒ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ



Բանակ զորակոչվեցին եղբայրներս` Վեմիր Սարգսյանը եւ Գեւորգ Տոնոյանը: Ու ես օր օրի ավելի եմ հասկանում այն աղջիկներին, որոնց եղբայրները կամ ընկերները բանակում են: Ու է՛լ ավելի եմ հասկանում, որ նրանք բոլորը գնում են մեր խաղաղ օրվա, մեր խաղաղ քնի համար: Նրանք օր ու գիշեր պաշտպանում են մեր սահմանը, մեր հողը, մեր հայրենիքը: Հպարտանում եմ ձեզնով: Դուք ձեր ուսերին կրում եք ազգի ապահովության պատասխանատու և միաժամանակ պարտավորեցնող գործը: Բոլորդ` նորակոչիկից մինչև փորձառու հրամանատար, արժանի եք մեծ հարգանքի: Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայրներ, ես հավատում եմ, որ դուք ամուր եք կանգնած սահմանին եւ չեք թողնի, որ թշնամին առաջ սլանա: Շնորհակալություն բոլոր զինվորներին, սպաներին ու հրամանատարներին մեր խաղաղ օրվա համար: Ձեզ միշտ սպասում ու հպարտանում ենք:

ՀԱՍՄԻԿ ՓԱՆՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Բանակ և հասարակություն


12/09/2013