Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՇԽԱՐՀ



Սեպտեմբերի վերջին Բելառուսի Հանրապետությունում ավարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2013» համատեղ զորավարժությունը: Մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի օպերատիվ խմբերը և զորակազմերը:

Զորավարժության ընթացքում օգտագործվել են բելոռուսական արտադրության սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշները: Հաջող փորձարկում անցավ ՌԷՊ տեխնիկան, որը թույլ է տալիս կատարել ռադիոհետախուզություն և ռադիոցանցերի ճնշում, կիրառվել են ջերմատեսներ` հակառակորդին փնտրելու, գտնելու և ոչնչացնելու համար, ցուցադրվել է զրահատեխնիկայի վրա «Ադունոկ» տիպի սպառազինության ավտոմատացված հեռահար ղեկավարվող համակարգերի աշխատանքը: Կիրառվել են նաև «Մոսկիտ» և «Ֆորմուլա» անօդաչու թռչող սարքերը «պայմանական» անօրինական զինված խմբավորումների հայտնաբերման համար:

♦♦♦

Սեպտեմբերի 25-26-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը, որն անցկացնում էր ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը: Առաջին օրը ամփոփվեցին սեպտեմբերի 4-13-ն անցկացված «Ала-Тоо-Антитеррор-2013» զորավարժության արդյունքները, իսկ երկրորդ օրը շարունակվեցին հակաահաբեկչության կազմակերպման գործողությունները: Մասնակցում էր 9 պետություն. Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ադրբեջան:

♦♦♦

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը պայմանագրի համաձայն ավելի քան 40 հատ ԾԼ-35 և ԾԼ-28 ուղղաթիռ կմատակարարի Իրաքին: Ուղղաթիռներ կտրամադրվեն Վենեսուելային, Բրազիլիային, ԱՊՀ երկրներին: Ադրբեջանը մասնավորապես գնելու է ԾԼ-35 ուղղաթիռներ:

♦♦♦

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության ավիացիայի վարչությունը պատվիրել է թռչող լաբորատորիայի նախագիծ ԾԼ-8 ուղղաթիռի բազայի վրա (ծածկագիրը` «Շերշեն»): Ըստ տեխնիկական հանձնարարության, լաբորատորիան նախատեսված է խոցման ավիացիոն նոր միջոցների, օդային հետախուզության միջոցների, ներսի սարքավորումների և հատուկ միջոցների հետազոտության և արդյունավետության գնահատման համար:

♦♦♦

Խարկովի (Ուկրաինա) Մոնոբյուրեղների ինստիտուտի գիտնականները մշակել են բարակ թափանցիկ զրահի արտադրության տեխնոլոգիա, որն ի վիճակի է դիմանալ դիպուկահարի հրացանի զրահահար փամփուշտի հարվածին: Այստեղ օգտագործված է ապակուց, պլաստմասսայից և սապֆիրից բաղկացած «եռաշերտ բուտերբրոդի» սկզբունքը: Սապֆիրի խնդիրն է կոնաձև փամփուշտը դարձնել գլանաձև, իսկ մյուս շերտերի խնդիրը` այն պահել իրենց հաստության սահմաններում:

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ռազմական


10/10/2013