Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԾԱՌԱՅԻ ՆՎԻՐՈՒՄՈՎ»



Հարգելի՛ խմբագրություն, ձեր թերթի միջոցով ցանկանում եմ շնորհավորել ազգային բանակում ծառայող զինվոր թոռանս` Գեւորգ Սահակյանի ծննդյան 20-ամյակը:

Իմ սիրելի Գեւորգ բարի,

Տարեդարձդ շնորհավոր լինի,

Ապրես ուրախ հարյուր տարի,

Ոտքդ երբեք չառնի քարի,

Կյանքիդ ուղին միշտ հարթ լինի

Բացվող օրդ երջանկություն քեզ պարգեւի:

Իմ առաջնեկ թոռնիկն է Գեւորգը, ինչքան արագ է թռչում ժամանակը: Այսօր թոռս հայրենիքի զինվոր է, հայրենիքի պաշտպան:

Գեւորգը հպարտությամբ եւ պարտքի գիտակցումով մեկնեց բանակ: Մենք վստահ ու համոզված էինք, որ բարեխիղճ նվիրումով կծառայի: Ու չէինք սխալվում. Գեւորգը ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, արժեքավոր նվերների:

Եվս 2 ամիս, եւ մեր զինվոր զավակը տուն կվերադառնա: Կշարունակի ուսումը, կապրի քաղաքացիական կյանքով, եւ վստահ եմ, կարոտով կհիշի բանակային օրերը եւ առանձնակի ջերմությամբ կհիշի նաեւ բանակում նշված 20-ամյակը:

Գեւորգ ջան, բոլորս սրտանց շնորհավորում ենք տարեդարձդ: Քեզ քաջառողջություն ենք մաղթում, երազանքների իրականացում: Թող մեր բոլոր զինվորների համար լույսը բացվի միայն ու միայն խաղաղությամբ:

Հարգելի խմբագրություն, ուզում եմ նաեւ թերթի միջոցով շնորհակալությունս եւ երախտագիտությունս հայտնել թոռանս ծառայավայրի ամբողջ հրամանատարական կազմին` զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Բաղդասարյանին, շտաբի պետ, գնդապետ Է. Ղանադյանին, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Մխիթարյանին, բոլորին, ովքեր ավագ ընկերոջ նման միշտ մեր զինվոր զավակների կողքին են ու մշտապես թեւութիկունք են նրանց: Բոլորին հաջողություն եմ մաղթում թե՛ ծառայության բնագավառում, թե՛ անձնական կյանքում: Որքան շատ լինեն նման բարեխիղճ ու նվիրված զինվորականները, այնքան ամուր կլինի մեր բանակը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
ք. Երեւան

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Բանակ և հասարակություն


31/10/2013