Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՏԱՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ



Նշանավոր արեւելագետ, ակադեմիկոս Վ. Գորդլեւսկին ականատես է եղել, թե ինչպես հայերը, իրենց բնօրրանը թողած, 1917թ. ռուսական զորքերի նահանջի ժամանակ զանգվածաբար գաղթում էին Անդրկովկաս՝ փրկվելով ֆիզիկական ոչնչացումից։ Նույնիսկ այդպիսի ծանր օրերին հայերի պահվածքը նրան հիացմունք է պատճառել, եւ այդ մասին գրել է ծավալուն հոդված, որից ներկայացնում ենք մի հատված։

Հավատում էին, որ կապրի Հայաստանը

…Ահա եզը դանդաղ քաշում է ճռռացող սայլը, որի վրա դարսված են տնային կահ-կարասիները։ Իսկ կողքից քայլում է մի կին՝ մեկ ձեռքին հայելի, իսկ մյուս ձեռքին՝ սուր։ Դատեցեք՝ ի՞նչն է նրա մեջ ուժեղ՝ կոկետության բնա՞զդը (հայելի է տանում թոհուբոհի միջով), թե՞ ինքնապաշտպանության (սուր է մյուս ձեռքին)։

Եվ ես հավատում եմ՝ կանցնի մղձավանջի պես ծանր այդ ժամանակը, եւ մարդն ամոթ կզգա։ Ամոթ այն բանից, որ հարյուր հազարավոր հայեր թուրքական գազանությունների զոհ դարձան։

Հայաստանի զավակները հսկայական արիությամբ դեպի մահ էին գնում։ Նրանք գիտեին, որ մահվան միջով հայ ժողովուրդը կվերածնվի լավագույն կյանքի։ Ու կապրի Հայաստանը։

Իմ նո՜ր հայրենիք,

Հզո՜ր հայրենիք,-ինչպես իր ժամանակին ոգեշնչված երգել է Հովհաննես Թումանյանը՝ հայոց պոեզիայի պատրիարքը։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Պատմության էջերից


31/10/2013