Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ»



(քաղվածքներ ելույթներից)

Վիլյամ Սարոյան

… 35-ին, երբ առաջին անգամ եկա Հայաստան, կուզեի տեսնել՝ ուր են մեր ժողովուրդ, ուր են հայություն, ինչ փողոց է, ինչպես կքալեն, ինչ երեւույթ ունին, ինչպես կզրուցեն իրարու հետ, ինչ համ ու հոտ կա։ Ատոնք եկան ինձի, հիացա, բայց տխրություն մը կար մեր վիճակին մեջ։ Տխրություն ան էր, թե փոքրիկ ենք□ 60□ին, երբ նորեն եկա, աշխարհ արդեն տեսած էր մեր ահագին մտքեր, տաղանդներ, անուններ, Վիքթոր Համբարձումյան, Արամ Խաչատուրյան, Անաստաս Միկոյան, եւ Նալբանդյաններ, որ հին ժամանակն էր։ Անոնց ալ խառնած ենք մեր նորության հետ։ Ատի մեզի շատ ուրախցուց, մեզի ուժ տվավ:

♦♦♦

… Մենք հայ ենք, ասելիք մեզ չպակսիր, մենք ասելիք միշտ ունինք։

♦♦♦

… Պատերազմեն վերջ նեղվեր էի, 45□ին։ Ես նեղվեր էի աշխարհքին դեմ։ Աս ինչ խայտառակություն ըրիք, աս պատերազմ, ջնջխեցիք ժողովուրդ, ջնջխեցիք ամեն բան։ Ամենեն մեծ կեղծիք պատերազմ է։

♦♦♦

Մենք հոս ենք, սաղ ենք եւ լմննալ չկա մեր ուժերուն։ Ատի ինձ կուրախցուցե…

♦♦♦

Աս երգն է, որ շատ կսիրեմ՝ «Երբոր բացվին դռներն հուսո□ ցանկամ տեսնիլ զիմ Կիլիկիա□»։ Մենք Ամերիկա ենք ծնվեր, բայց աս երգը կսիրենք։ Ատ Կիլիկիայի նշանակություն գիտենք, ատիկա պստիկ Հայաստան է։ Չէ, Կիլիկիայի մայրն է Հայաստան□

♦♦♦

… Պիտի ըսես աս տեսակ բաներ. «Ապրի հայոց հոգի»։ Ատ տեսակ պարզ բաներ, որ նշանակությամբ մեծ է։

♦♦♦

Գիտեմ արժեքներ, եւ ատոնց կարեւոր մաս մըն է մեր դիմանալը փորձություններուն, որ միշտ էկեր են մեր վրա, եւ ատ դիմանալն է, որ ինձի ուրախցուցե… Մենք պետք է դիմանայինք, ուրիշներ չդիմացան։

♦♦♦

…Երբ որ հեռացանք մեր հողեն՝ ահագին կորուստ մըն է։ Իմ պատասխան ատ կորուստին աս է. չթողնես ոեւէ մեկ չգիտնա՝ դու հայ ես, չթողնես ոեւէ ժամանակ մոռացվի ատ։ Ասոնք տարօրինակ խորհուրդներ չեն, ասոնք պարզ, խորունկ խորհուրդներ են։

♦♦♦

Ամենեն ահագին արժեքն, որ ես ունիմ, իմ հայ ըլլալն է, եւ հայ ըլլալ, երբ որ սփյուռքի մեջ ես։ Միշտ հպարտ եմ եղել, միշտ ուրախ եմ եղել, որ մենք հայ ժողովուրդեն ենք։ Եվ հոգ չէ, որ դիասպորայի մեջ մենք զրկված ենք Հայաստանեն, ներսեն մենք կմնանք խորունկ-խորունկ հայ…

♦♦♦

… Ունիմ ահագին պարտք հայ պատմության, իմ ընտանիքիս եւ իմ հայրենիքիս։ Աս երկրիս։

♦♦♦

Ամեն մեկ մարդ պիտի ունենա գաղափար մը։ Տասը տարի հառաջ, քսան տարի հառաջ, մինչեւ մահվան օր…

♦♦♦

Նարեկացի ահագին կարեւոր բանաստեղծ մըն է։ Մենք ուզենք□չուզենք պիտի ուրախնանք, հպարտ զգանք, թե ատ տեսակ մեկ մը ունինք։ Եվ ուրիշներ ալ ունինք, բայց անի ահագին անձ մըն է մարդկանց պատմության մեջ։ Մեր ազգ բախտավոր է՝ ունինք Նարեկ։

♦♦♦

Ազգի մը միտք□հոգին երգի մեջն է։ Երգն մաս մըն է իմ ամեն օրվա ապրելուն։

♦♦♦

… Իրեք միլիոն հոգի ենք հոս եւ ըսենք թե՝ իրեք միլիոն դիասպորայի մեջ□շատ փոքրիկ է թիվ։ Բայց գիտցած եղեք, որ փոքր ազգ մը չենք, ահագին ազգ մըն ենք…

♦♦♦

… Մենք իրավունք ունինք հպարտ զգալու, թե միշտ հայ միտքն զբաղված է կրթության գաղափարներով. ինչպե՞ս պիտի ավելցուցենք մեր գիտություն, որ արժանի ըլլանք ան հրաշքին, որ կյանքն է, ինչպե՞ս պիտի օգտակար ըլլանք իրարու եւ օտարին։

♦♦♦

… Կզբաղվինք բառերով, լեզվով։ Բախտավոր ենք, որ զբաղված ենք այն անուշ լեզվով, որ կկոչվի հայոց լեզու, որ Նարեկացին մեզի ցուցուց… Ի՜նչ զորավոր լեզու է։ Լեզու գործածել մեծ, մեծ պարտականություն է, լավ գործածել։ Եթե լավ չգործածեք, լեզուն կփչանա։ Եվ որեւէ մարդ, որ պիտի առնե ուր վրա ատ պարտականություն, պիտի զգույշ ըլլա, պիտի լավ ընե ուր գործ։

♦♦♦

Իմ մեծ մայր՝ Լուսնթագ Կարօղլանյան, երբ որ ավել կառներ առավոտ եւ կսկսեր ավելել, կերգեր.

Անդրանիկն քաջ
Յուր ընկերներով…
Ես կզարմանայի, ես կնայեի, կհիանայի…

♦♦♦

Միջավայրը, որի մասին կգրեմ, ամերիկյան է, լեզուն, որով կգրեմ, անգլերենն է, բայց այն ոգին, որ կստիպե ինձ գրել, հայկական է։ Ուրեմն՝ ես հայ գրող եմ։

Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Հոգևոր-մշակութային


07/11/2013