ՀԱՅԱՍՏԱՆ
Երկի՛ր Հայաստան, ողբա՛, մռնչա՛,
որ ձայնդ լսեն,
Արար աշխարհը մեջքը քեզ արած՝
Կաղամբ է տնկում, առուծախ անում,
Դրամ է դիզում ու ամուսնանում։
Եվ միայն Աստված կարող է լսել
բողոքը ահեղ
Արարատ լեռան փեշերին ապրող
այն ժողովրդի,
Որ, ո՛չ, դիակ չէ գետնի տակ թաղված,
Այլ իմացական ոգի է վսեմ։
Ու ես ինձ մեկն եմ զգում նրանցից
Եվ որպես թարգման զարհուրած հոգով
Ուզում եմ պատմել վիշտը մարդկային։
Տե՛ր, քեզ եմ հղում իմ արցունքները
Եվ տաք արյունը այն վարդապետի,
Որ նահատակի ինքնազոհությամբ
երակը բացեց՝
Խաղաղեցնելու արյան ծարավի
ելուզակներին։
Տե՜րդ երկնային, քեզ եմ նվիրում իմ արցունքները,
Ես կապանքներ եմ զգում իմ ներսում,
որ դու ես կռել,
Այդ կապանքները փշրելու համար
Հայ ցեղը՝ դարիս մարտիրոս սուրբ,
Խարույկ է ելնում
Եվ նրա վիշտը մթին անդունդի հառաչ է ահեղ□
ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ
1917
Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Հոգևոր-մշակութային