Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂՊԱՏ



Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի։ Վարպետը գալիս է Սանահին եւ սկսում աշխատել հարազատ որդու հետ։ Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջեւ վեճ է ծագում։ Որդին գժտվում է հոր ու ենթավարպետի հետ և թողնելով շինարարությունը, հեռանում է։ Մի ուրիշ իշխան հրավիրում է վարպետի որդուն, որ գա իր համար վանք կառուցի։ Որդին ընդունում է հրավերը։ Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացն ինչ-որ շենք է բարձրանում։ Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին։ Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին եւ երկար զննում է։ Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին։ Վերջապես հայր վարպետը ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հախ պատ է» (իսկական, ամուր պատ է)։ Այս ասելով, վարպետը փաթաթվում է որդուն, համբուրվում նրա հետ եւ հաշտվում։ Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ։

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Հոգևոր-մշակութային


28/11/2013