Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



«Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին պատմող «Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, իսկ գրքի հեղինակը Ուսանողական խորհրդի «էկոնոմ plus» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանն է:

«Մարտական հաշվարկ» գիրքը նվիրված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` նախկին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի այն զոհված ուսանող-ազատամարտիկներին, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին, կիսատ թողնելով ուսումը, միացան ազգային-ազատագրական պայքարին:

Գրքում ներկայացվում է ժողինստիուտի զոհված բոլոր 13 ուսանող-ազատամարտիկների կյանքն ու անցած մարտական ուղին: Գիրքը բաղկացած է 168 էջից և պարունակում է 150-ից ավելի լուսանկարներ ու փաստաթղթեր: Ներկայացված փաստերի, հուշերի և լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:

«Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսին ներկա էին զոհված ազատամարտիկների ծնողներ, մարտական ընկերներ ու հարազատներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար անձինք և այլ պատվավոր հյուրեր:

Շնորհանդեսի շրջանակներում կազմակերպվեց նաև ազատամարտիկների մեծարման միջոցառում:

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Հոգևոր-մշակութային


12/12/2013