ԻՐԱՆԸ 2014-ԻՆ ԷԱՊԵՍ ԿՄԵԾԱՑՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Խորհրդարան ներկայացված Իրանի բյուջեի գալիք տարվա նախագծով էապես պետք է մեծանա զինված ուժերի ֆինանսավորումը: Ինչպես հայտնում է armstrade.org-ը, անփոփոխ կմնա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը, բայց գրեթե 30 տոկոսով կնվազի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների՝ “Բասինջի” ջոկատների ֆինանսական հատկացումները: Նախատեսվում է, որ պաշտպանության և անվտանգության համակարգերի համար դուրս կգրվի 147,1 տրիլիոն ռիալ (5,9 մլրդ դոլար), ինչը 26,3%-ով գերազանցում է անցնող տարվա ցուցանիշը:
Խորագիր՝ Նորություններ