ԻՍՐԱՅԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Իսրայելը պատրստ է անդամակցել Մաքսային միությանը, ինչից հրաժարվեց Ուկրաինան: Ինչպես հայտնում է Pravda.ru-ն, ֆեյսբուքյան էջում նման հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը: Նրա խոսքով` 2014 թվականին կմշակվի և կստորագրվի Իսրայելի և Ռուսաստանի, ինչպես նաև Մաքսային միության մյուս երկու երկրների` Ղազախստանի և Բելառուսի հետ մաքսային տուրքի վերացման մասին համաձայնագիրը: Միաժամանակ Իսրայելը կշարունակի մնալ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտում:
Խորագիր՝ Նորություններ