Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ԲԱՆԱԿ Է ՍՏԵՂԾԵԼ



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Առանձին բանակի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը, հղում անելով Ալիևի պաշտոնական կայքին: Ըստ աղբյուրի`հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը, որը նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ ընդհանուր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Առանձին ռազմական ստորաբաժանման ստեղծման մասին հրամանագիրը հրապարակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահիդ Ալիևը:

Բանակն անմիջապես ենթարկվելու է գերագույն հրամանատարին: Հնարավոր է, որոշ հարցերում կպահպանվի նաև ենթակայությունը պաշտպանության նախարարությանը: Սակայն փաստացի երկրում կգործեն երկու պաշտպանության նախարարություններ:

Խորագիր՝ Նորություններ


23/12/2013